Սպիտակ տունն այսօր առաջարկել է իրավունքների օրինագիծ ընդունել, որը հնարավորություն կտա ապահովել համացանցից օգտվողների տվյալների գաղտնիությունը, և միևնույն ժամանակ այդ օրինագիծը կառավարությանը կօգնի հետևել համցանցային ընկերությունների աշխատանքին:
Reuters-ը գրում է, որ նման օրինագիծը ոչ մի հավելյալ պարտավորվածություն չի պարտադրում օնլայն ընկերություններին, բայց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ սա ավելի լայն ծրագրի մի մասն է կազմում:
Ծրագրի նպատակն է ամերիկացիներին հնարավորություն տալ ղեկավարել իրենց անձնական տվյալները, որոնք օգտագործվում են համացանցի կողմից:








































