Իսպանական մամուլի տեղեկացմամբ «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը հետաքրքրվում են Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով:
Արգենտինայի հավաքականի հարձակվողի տրանսֆերի ձեռքբերման համար անգլիացիները պատրաստ են «արքայական ակումբ»-ին առաջարկել Կառլոս Տևեսի տրանսֆերը:
Իգուաինին իրադարձությունների նման զարգացումը նույնպես կարող է հետաքրքրել, քանի որ ըստ նախնական տեղեկությունների` մանչեսթերյան ակումբը հարձակվողին առաջարկում է 280.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:
Վերջերս իսպանական Marca պարբերականն իր ընթերցողների շրջանում անցկացրել էր հարցում` պարզելու «Ռեալ»-ի երկրպագուների կարծիքն Իգուաինի` անգլիական ակումբ հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Հարցվածների մեծամասնությունը ցանկություն էր հայտնել արգենտինացի ֆուտբոլիստին հետագայում նույնպես տեսնել իսպանական գրանդի կազմում:









































