Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին, ում թիմը Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մարսելի «Օլիմպիկ»-ին պարտվեց 1:0 հաշվով, հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «ներաձուրիներ»-ն արժանի չէին պարտության.
«Գիտեինք, որ բարդ խաղ է ստացվելու, բայց առաջին խաղակեսում գոլային պահեր ունեինք, որոնց իրացման դեպքում խաղի ընթացքը մենք կթելադրեինք: Դիմակայության ելքը դեռ վճռված չէ: Եթե մեր երկրպագուներն ազատ նստատեղեր չթողնեն «Սան Սիրո»-ում, մենք հաղթանակ տանելու ուժ կգտնենք:
Հաջողությունը երես է թեքել «Ինտեր»-ից: «Մարսել»-ը մեծ դժվարությամբ էր կարողանում գնդակը հասցնել մեր դարպասապահին, բայց արդյունքում գոլ խփեց: Մենք արժանի չէինք պարտության»:









































