ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի դեսպանները այսօր վերսկսում են միջուկային բանակցությունները: Բանակցություններում ԱՄՆ-ը կփորձի համոզել Հյուսիսային Կորեային դադարեցնել միջուկային ծրագիրը` դրա փոխարեն առաջարկելով պարենային օգնություն:
The Washington Post-ը տեղեկացնում է, որ երկրներն արդեն պատրաստվում էին այս գործարքը կնքել, երբ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրը մահացավ, ինչի պատճառով համաձայնագրի ստորագրումը հետաձգվեց:
Երկու երկրների դեսպանների միջև հանդիպումը կկայանա այսօր՝ ԱՄՆ դեսպանատանը: Մինչ հանդիպումը ԱՄՆ դեսպանն ասել է՝ լավ նշան է, որ Հյուսիսային Կորեան համաձայնվել է վերսկսել բանակցությունները այն դեպքում, երբ երկիրը նոր առաջնորդ ունի:









































