Այն ժամանակ երբ ԱՄՆ-ը և Եվրոպան պատժամիջոցներ են սահմանում Իրանի դեմ` կասկածելով, որ երկիրը միջուկային զենք ստեղծելու նկատառումներ ունի, Թեհրանն անընդհատ հաղորդում է, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակներ ունի: Այս պնդումները կարող են որոշակիորեն կորցնել իրենց ուժը երեքշաբթի օրը Fars լրատվական գործակալության հրապարակած հարցազրույցից հետո:
The Blaze-ը հաղորդում է, որ սպանված իրանցի միջուկագետ, ֆիզիկոս Մուսթաֆա Ահմադի Ռոշանի կինը հարցազրույցում ասել է, որ իր ամուսինը ցանկանում էր ավերել Իսրայելը:
Հիշեցնենք, որ Ռոշանը սպանվել է հունվարին՝ մեքենայում տեղադրված պայթուցիկի պատճառով:
Ոչ մեկն իր վրա չի վերցրել սպանության պատասխանատվությունը, բայց Իրանը մեղադրել է Իսրայելին, ԱՄՆ-ին: Ինչպես հաղորդվում է, սա առաջին անգամը չէ, որ Իրանն Իսրայելը ոչնչացնելու ցանկության մասին հայտարարություներ է անում:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մի անգամ ասել էր, որ հարկավոր է Իսրայելը ջնջել աշխարհի երեսից, և որ Մերձավոր Արևելքի հակամարտության լուծումն Իսրայելի անհետացումն է:









































