Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը Marca-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում նոր հարձակվողներ գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի լավագույն հարձակվողներից մեկը` Գոնսալո Իգուաինը, վնասվածքի պատճառով բաց կթողնի ամբողջ մրցաշրջանը, իսկ մյուս հարձակվող Քարիմ Բենզեման այդպես էլ չի կարողանում գտնել իր խաղը «արքայական» ակումբի կազմում:









































