Ֆիլիպ Կիրկորովը հերքել է բուլղարացի երգահանների բոլոր մեղադրանքները, ովքեր մեղադրել էին վերջինիս գրագողության մեջ,- տեղեկացնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով երգչի մամլո քարտուղար Օլգա Ալեքսեևային:
Բուլղարացի երգահաններ Ալեքսանդր Սավելևը, Դիմտար Պենևը, Իվան Պեևը և Նայդեն Անդրեևը դատի էին տվել Ֆիլիպ Կիրկորովին: Նրանց կարծիքով՝ երգիչը խախտել է հեղինակային իրավունքները, չի համաձայնեցրել նրանց հետ իրենց ստեղծագործությունների օգտագործումը և չի վճարել անհրաժեշտ հոնորարները:
Խոսքը Կիրկորովի մի շարք հայտնի երգերի մասին է. «Այդ երգերը տարիներ շարունակ օգտագործվում են երգչի կողմից՝ առանց դրանց հեղինակների թույլտվության` ինչպես համերգների ժամանակ, այնպես էլ բազմացվում են ձայնասկավառակներով»,- ասել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կազմակերպության» ներկայացուցիչ Չավդար Գագովը:
«Ես այդ երգահանների հետ անձամբ ծանոթ էլ չեմ»,- նշել է Կիրկորովը: Իսկ նրա մամլո քարտուղարը ավելացրել է, որ երգիչն ավելի քան 20 տարի է՝ ինչ չի կատարել և չի կատարի այդ երգահանների երգերը։ «Իսկ ինչ վերաբերում է ձայնասկավառակներում այդ երգերի առկայությանը, ապա դրանով պետք է զբաղվի դրանք թողարկող ընկերությունը՝ տվյալ դեպքում «Մեղեդի» ընկերությունը. Կիրկորովն այստեղ ոչ մի մեղք չունի»,- ավելացրել է Ալեքսեևան:
«Ֆիլիպը երբեք իր հեղինակների հետ խնդիրներ չի ունեցել, և դա կարող է հաստատել երգահան Բոլգարի Տոնչո Ռուսևը, որը Ֆիլիպի համար գրել է «Դու, դու, դու» երգը: Ալեքսեևային նաև զարմացրել է այն փաստը, որ գրագողության հարցը բարձրացվել է հենց հիմա,-
«Գուցե սա պայմանավորված է նրանով, որ երգիչն ամռանը մեծ համերգային շրջագայությամբ մեկնելու է Բուլղարիա և Եվրոպա»: