ՄԱԿ-ի դեսպան Ջամալ Բենոմարը զգուշացրել է, որ Եմենում այսօր տեղի ունեցող ընտրություններն առաջին քայլն են դեպի մի բարդ գործընթաց, որը առաջացել է բանակցային քաղաքական կարգավորման արդյունքում, որը և երկրում քաղաքացիական պատերազմը կասեցնելու նպատակ ունի: Բենոմարը AFP-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ սա բարդ և դաժան ճանապարհի սկիզբն է, բայց հույս կա, որ այն լավ ավարտ կունենա:
Եմենցիներն այսօր քվեարկել են հանրաքվեի նման ընտրություններում, որի արդյունքում վարչապետ Աբդուրաբուհ Հադին պետք է իրավունք ստանա ղեկավարել երկիրը երկու տարի տևող անցումային շրջանում:
Նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը նոյեմբերին ստորագրել էր ՄԱԿ-ի կողմից աջակցվող գործարքը` այդ կերպ դադարեցնելով երկրում սկսված անհանգստությունները և միջազգային ճնշումները: