Fat Duck հայտնի լոնդոնյան ռեստորանի սեփականատեր Հեստոն Բլումենտալը հրավիրվել է պատրաստելու աշխարհում առաջին բիֆշթեքսը սինթետիկ մսից, որն այժմ աճեցնում են կովերի ցողունային բջիջներից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ները:
Այս ծրագրի հեղինակն է Մարկ Պոստը` Նիդեռլանդների Մաաստրիխտի բժշկական համալսարանի ֆիզիոլոգիայի բաժնի ղեկավարը: Նրա լաբորատորիայում այժմ հասունանում է այն նյութը, որով պետք է պատրաստվի 300 հազար դոլար արժողությամբ բիֆշտեքսը:
Վանկուվերում գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի ամանամյա համաժողովի ժամանակ Պոստը հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերին իրենք մտադիր են աճեցնել կովի մկանային և ճարպային հյուսվածքներ: Ըստ գիտնականների հաշվարկի՝ իրենք դեռ պետք է աճեցնեն մոտ 3 հազար օրինակ, որպեսզի ստացվի լիարժեք բիֆշտեքս:
Գիտնականները նշում են, որ սինթետիկ մսի օգտագործումը թույլ կտա խուսափել կենդանիներին ոչնչացնելուց: Բացի այդ, սինթետիկ մսի արտադրությունը չի վնասում շրջակա միջավայրին:









































