NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում հայտնվեց «Նյու-Յորք»-ի խաղացող Լենդրի Ֆիլդսի` «Նյու Ջերսի»-ի հետ խաղում կատարած դանկը: Նշենք, որ այդ խաղում «Նյու-Յորք»-ը սեփական հարկի տակ 92:100 հաշվով պարտություն կրեց, իսկ Ուիլիամսը «Նյու-Ջերսի»-ի կազմում վաստակեց 38 միավոր:








































