Իսպանական մամուլին տված հարցազրույցում «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը հայտարարել է, որ իր թիմը պայքարելու է Լա Լիգայի չեմպիոն դառնալու համար, քանի դեռ կա դրա տեսական հնարավորությունը: Հիշեցնենք, որ ներկայումս կատալոնացիները Մադրիդի «Ռեալ»-ին զիջում են 10 միավորով։
«Որպեսզի հաղթենք Իսպանիայի առաջնությունում, պետք է բարելավենք մեր խաղը: Քանի դեռ կան տեսական հնարավորություններ, մենք պայքարելու ենք չեմպիոնության համար: Ոմանք այս խնդիրն անլուծելի են համարում: Պետք է խոստովանեմ, որ մրցաշրջանի մեկնարկում չէինք սպասում, որ նման իրավիճակում կհայտնվենք:
Եթե «Ռեալ»-ը չեմպիոն դառնա, մենք կշնորհավորենք նրանց»,- հայտարարել է բրազիլացի ֆուտբոլիստը:









































