Այսօր Մոսկվայի «Դինամո»-ն մեկնեց Թուրքիայի Բելեկ քաղաք, որտեղ կանցկացնի 2012թ. իր երրորդ միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքը։
Մոսկովյան ակումբի կազմում Թուրքիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝ Բերեզովսկի, Ֆրոլով, Պուզին, Գեներալով, Ուիլկշիր, Շիտով, Եպուրյանու, Գրանատ, Ֆերնանդես, Ռիկով, Լոմիչ, Սամեդով, Նոբոա, Սեմշով, Յուսուպով, Սապետա, Միսիմովիչ, Ջուջակ, Նեխայչիկ, Սոլովյով, Վորոնին, Կուրանի, Կոկորին, Սմոլով։
Ուսումնամարզական հավաքի ժամանակ «Դինամո»-ն կանցկացնի մի շարք ընկերական խաղեր։ Առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 22-ին. ռուսական ակումբի հակառակորդը կլինի «ՕՖԿ» թիմը, իսկ փետրվարի 23-ին կմրցի սերբական ևս մեկ ակումբի՝ «Պարտիզան»-ի հետ։








































