Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 19-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը` Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի անդամ, Կոնգրեսի Կանոնների հանձնաժողովի ղեկավար Դեյվիդ Դրայերի գլխավորությամբ:

Շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներին Հայաստան և Ազգային ժողով այցելելու համար` Նիկոյանը նշել է, որ այցը լավագույն առիթ է՝ խորացնելու երկկողմ միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները: ԱԺ նախագահի խոսքով` անկախության հենց առաջին օրերից Միացյալ Նահանգները եղել է մեր պետության կողքին, աջակցություն ցուցաբերել հումանիտար, պետական, ինչպես նաև ժողովրդավարության ոլորտներում, ներգրավված է տնտեսության զարգացման գործում: ԱԺ նախագահն ընդգծել է հատկապես «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև՝ հումանիտար ոլորտում գործակցությունը: Միայն այս բնագավառում Միացյալ Նահանգների ներդրումը վերջին 20 տարում կազմել է շուրջ 1,8 մլրդ դոլար, ինչը, պարոն Նիկոյանի գնահատմամբ, էական նշանակություն է ունեցել մեր պետության ու անկախության ամրապնդման համար:

Նշվել է, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ ներգրավված է Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող կարևորագույն խնդիրների լուծման գործընթացում, մասնավորապես` ԼՂՀ հիմնախնդրի լուծման բանակցություններում` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր: «Որպես խորհրդարանական, ես կցանկանայի, որ Միացյալ Նահանգները նույնպիսի դիրքորոշում ունենար, ինչպիսին Կոսովոյի պարագայում, բայց առայժմ բավարարվում ենք այն մոտեցմամբ, որ ԱՄՆ-ն ունի այսօր»,- ասել է Նիկոյանը:

ԱԺ նախագահը ողջունել է նաև ԱՄՆ դիրքորոշումն ու աջակցությունը, որ ցուցաբերվում է հայ-թուրքական հարաբերություններում: Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը դիմեց վճռական քայլի` ընդառաջ գնալով հարաբերությունների կարգավորման գործընթացին:

ԱԺ նախագահը նշել է, որ ՀՀ դիրքորոշումը, որը պաշտպանվում է նաև միջազգային հանրության ու ԱՄՆ կողմից, հստակ է. առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում, որը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի շահերից: Բայց Թուրքիան սկսեց նախապայմանների լեզվով խոսել, և պարզ դարձավ, որ այս գործընթացն առաջընթաց չի ունենա: ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ արձանագրությունների վավերացման հարցը դեռևս գտնվում է Հայաստանի խորհրդարանի օրակարգում: «Դրանով մենք մեր հարգանքն ենք ցուցաբերում միջազգային հանրությանը, որը ջանքեր գործադրեց, որպեսզի այդ հարցերը լուծվեն»,-նշել է Նիկոյանը: Ըստ նրա՝ մնում է հուսալ, որ Թուրքիան մի օր կգիտակցի, որ հարևանների հետ խաղաղ գոյակցելն ավելի լավ է, քան կոշտ դիրքորոշումները:

Որպես համագործակցության լավագույն օրինակ՝ ԱԺ նախագահը նշել է միջազգային խաղաղապահ ուժերում հայ զինվորների արհեստավարժ մասնակցությունը, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը ոչ միայն միջազգային խաղաղության սպառող, այլև ակտիվ մասնակից է:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Դեյվիդ Դրայերը նախ շեշտել է ամերիկահայերի այն մեծ դերակատարությունը, որը նրանք ունեն հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման գործում: Ըստ նրա, Միացյալ Նահանգները միշտ էլ արժևորել է Հայաստանի ջանքերը ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Դրայերի խոսքով՝ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված իրենց պատվիրակության այցի առաքելություններից մեկն էլ այն է, որ ներկայացնեն 223-ամյա պատմություն ունեցող ամերիկյան ժողովրդավարության ավանդույթները: Նշելով հայ-ամերիկյան արդեն ձևավորված սերտ հարաբերությունների մասին` Դրայերը տեղեկացրել է, որ իրենց խնդիրներից է քննարկել նաև, թե ինչպես խորացնել միջխորհրդարանական կապերը, աջակցությունը օրինաստեղծ աշխատանքներին: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ազատ, կենսունակ և հզոր պետություն, որում մեծ է խորհրդարանի դերը` որպես հասարակության բոլոր շերտերի հետ կապ հաստատողի»,-նշել է Դրայերը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին` ամերկացի կոնգրեսականը նշել է, որ տնտեսական ու առևտրական կապերի հաստատումը լավ ուղի կարող էր լինել բարիդրացիական հարաբերությունների ձևավորման ճանապարհին: Նա տեղեկացրել է, որ այս մասին անձամբ ասել է նաև Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությանը:

Իրենց տեսակետներն են ներկայացրել նաև կոնգրեսականներ Ջեյմս Մորանը, Ջո Վիլսոնը, Քեննի Մարչանթը և Ադրիան Սմիթը, ինչպես նաև ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանք մասնավորապես կարևորել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը, Հայաստանում ներդրումների ծավալների ավելացման անհրաժեշտությունը` այդ գործում ներգրավելով ամերիկահայ գործարարներին, միջխորհրդարանական կապերի աշխուժացումը: Հարավային Կորոլինան ներկայացնող Ջո Վիլսոնը ՀՀ խորհրդարանական պատվիրակությանը հրավիրել է այցելել Միացյալ Նահանգներ:

ԱԺ նախագահը պատասխանել է կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում