Հնարավոր է`Իրանն արագացնի ուրանի հարստացման աշխատանքները`տեղափոխելով ստորգետնյա ռեակտորի վրա` Կում քաղաքի մոտ:
Ինչպես տեղեկացնում է АПА-ն` հղում անելով bbc.com կայքին, դիվանագիտական աղբյուրը հայտնում է, որ մոտ ժամանակներում ստորգետնյա ռեակտորում կարող են տեղադրվել նոր սերնդի ցենտրիֆուգներ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում /ԱԷՄԳ/ այս տեղեկությունները չեն մեկնաբանում:
Հարստացված ուրանը կարելի է օգտագործել ինչպես ատոմային էլեկտրակայաններում, այնպես էլ` միջուկային զենքի ստեղծման համար:









































