Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան (ATP) հետաքրքիր տեղեկություն է հրապարակել, համաձայն որի` երեկ շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, Ստոկհոլմի մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթելով իր հայրենակից Ստանիսլավ Վավրինկային, արձանագրել է այս տարվա իր 50-րդ հաղթանակը: Այս ցուցանիշով Ֆեդերերը հավասարավել է ամերիկացի Փիթ Սամպրասին, որը նույնպես 9 տարի շարունակ 50-ական հաղթանակ է տոնել ATP մրցաշարերում: Գիլյերմո Վիլյասն ու Շտեֆան Էդբերգն ունեն տասը տարվա նմանատիպ փորձ: Իսկ ռեկորդը պատկանում է Ջիմի Քոննորսին, որը 50 հաղթանակ տոնել է 13 մրցաշրջանի ընթացքում: