Վենեսուելայի կառավարությունը Սիրիայի համար հանդես է գալիս որպես վառելիքի հազվագյուտ մատակարար` այդ կերպ անտեսելով Արևմուտքի պատժամիջոցները վերջինիս նկատմամբ։
Reuters-ը հաղորդում է, որ երկու առևտրականների հաղորդման համաձայն՝ դիզելային վառելիքով բեռնված նավն ակնկալվում է, որ այս շաբաթ կհասնի Սիրիայի Բանիաս նավահանգիստ: Վառելիքը կարող է օգտագործվել մարտական տանկերի կամ ջեռուցման համար: Վառելիքի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է:
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հզոր պաշտպանն է, քանի որ նրանք այժմ գտնվում են արևմտյան պատժամիջոցների ճնշման տակ:










































