Kommersant.ru-ն գրում է, որ Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը մտադիր է իր պաշտոնը թողնել հնգամյա ժամկետի վերջում` հունիսի 30-ին: Այս մասին փետրվարի 15-ին հայտնել է բանկի պաշտոնական կայքը:
ՀԲ մամլո հաղորդագրության մեջ մեջբերված են Զելիկի խոսքերը. «Ես բնական եմ համարում այն փաստը, որ ինձ համար եկել է առաջ շարժվելու ժամանակը»:









































