ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակներում Լևերկուզենի «Բայեր»-ի նկատմամբ «Բայ Արենա» մարզադաշտում տարած հաղթանակից հետո (1:3) «Բարսելոնա»-ն մրցաշարի առաջին 4 արտագնա խաղերում խփած գոլերի թվով ռեկորդ սահմանեց:
«ԲԱՏԷ»-ի, «Վիկտորիա»-ի, «Միլան»-ի և «Բայեր»-ի հետ խաղերում մրցաշարի գործող չեմպիոնը խփել է 15 գնդակ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Բայեր» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին` «Կամպ Նոու» մարզադաշտում:







































