«Բարսելոնա»-ի հարձակման առաջատար Լիոնել Մեսսին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում խփած գոլերի թվով գերազանցեց Ռաուլի և Անդրեյ Շևչենկոյի ցուցանիշները: Այժմ արգենտինացի ֆուտբոլիստի ակտիվում կա 19 գնդակ, իսկ «Ռեալ»-ի և «Միլան»-ի նախկին հարձակվողները խփել են 18-ական գնդակ:
Մեսսին գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում մրցակցի հարկի տակ տեղի ունեցած 7-րդ խաղում անընդմեջ, որը մրցաշարի պատմության մեջ նոր ռեկորդ է համարվում: ՉԼ գավաթի վերջին երկու խաղարկություններում արգենտինացին գոլի հեղինակ չի դարձել միայն արտագնա երկու հանդիպումներում` «Ռուբին»-ի և «Արսենալ»-ի հետ:








































