Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են ԵԺԿ-ի և Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության միջև համագործակցության ընդլայնումը, ինչը կնպաստի Ադրբեջանի եվրոպական ինտեգրմանը: Բացի այդ, կարևորվել է նաև «Եվրոնեսթի» Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում համագործակցության ամրագրումը:
Հիշեցնենք, որ այսօր Ալիևը Բրյուսելում հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:










































