Իտալական «Պարմա»-ի նախագահ Տոմազո Ջիրարդին հետաքրքրվում է «Յուվենթուս»-ի հարձակվող Ալեսսանդրո Դել Պիերոյի ծառայություններով:
Հիշեցնենք, որ 37-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետը «ծեր սինյորա»-ի հետ ավարտվում է 2012 թվականի հունիսին, և ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ նոր համաձայնագիր չի ստորագրի:
«Հուսով եմ` Դել Պիերոն կմնա Իտալիայում և իր կարիերան չի շարունակի արտերկրում: Մենք ցանկանում ենք նրան հրավիրել մեր թիմ: Մեր դռները միշտ բաց են Ալեսսանդրոյի առջև»,- Գիրարդիին մեջբերում է Tuttosport-ը: