Fox Sports-ին տված հարցազրույցում «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կառլոս Տևեսը հերքել է մամուլում տարածված տեղեկատվությունն իր և Լիոնել Մեսսիի` Արգենտինայի հավաքականում ունեցած տարաձայնությունների մասին:
«Հավաքականի առջև Մեսսիի կամ Տևեսի միջև ընտրություն կատարելու հարց դրված չէ: Այդ թզուկի հետ ես հիանալի փոխհարաբերություններ ունեմ: Նա երեխա է, ով շատ չի խոսում, իսկ մամուլն ամեն ինչ հորինում է իր փոխարեն: Մեսսիի հետ հեշտ է խաղալը: Ինչպե՞ս կարելի է վիճել նրա հետ: Լիոնելը լավագույնն է աշխարհում»,- ասել է Տևեսը:
Նշենք, որ Տևեսն, ով ինքնակամ լքել էր իր ակումբի շարքերն ու մեկնել Արգենտինա, այսօր վերադարձավ Մանչեսթեր և կրկին իր թիմի տրամադրության տակ է: