Բրիտանական մամուլը տեղեկացնում է, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում «Էվերթոն»-ից կրած պարտությունից հետո Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը թիմի ֆուտբոլիստներին զրկել է հանգստյան օրից:
Պորտուգալացի մասնագետը ֆուտբոլիստներին արգելել է հանգստանալ կիրակի օրը և ստիպել տեղական ժամանակով 10:00-ին գալ Կոբհեմում գտնվող թիմի մարզաբազա ու շարունակել մարզումները` բացահայտ կերպով դժգոհելով խաղացողների մարզավիճակից:
Հիշեցնենք, որ «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում կայացած խաղում «Չելսի»-ն 2:0 հաշվով պարտություն կրեց: