Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ մի քանի հարյուր ֆրանսիացի զինվորներ Աֆղանստանի ազգային բանակին ուսուցանելու նպատակով կմնան երկրում՝ 2013 թ. զինվորական ուժերի դուրս բերումից հետո։
Արտգործնախարարը հիշեցրել է, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ժամանակ կողմերը 20 տարի ժամկետով բարեկամության և համագործակցության պայմանագիր են կնքել:
«Մենք կշարունակենք ուսուցանել աֆղանական զորքերին: Զինվորական ուժերի դուրս բերումից հետո մենք մի քանի հարյուր զինվորներ կթողնենք, որոնք կշարունակեն ուսուցանել»,- հայտարարել է Ժյուպեն։