Մոսկվայի «Դիմանո»-ի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է թիմի երիտասարդ խաղացողներից մեկի` Արթուր Յուսուպովի և «Դինամո»-ում փորձի ու երիտասարդության ճիշտ համադրման մասին.
«Ինձ դուր է գալիս Յուսուպովի խաղը: «Խիմկի»-ում մեզ մարզել է նաև Ալեքսանդր Տարխանովը, որի գլխավորությամբ Արթուրը կատարելագործեց իր որակները: Առաջին Լիգայում մեկ մրցաշրջան անցկացնելը նրան նույնպես մեծ օգուտ տվեց: Այժմ նա խաղում է Վորոնինի, Կուրանիի, Սեմշովի, Սամեդովի կողքին, որոնցից կարող է շատ բան սովորել: «Դինամո»-ն խոստումնալից երիտասարդներ ունի, որոնց շատ են օգնում աստղերի հետ մարզումները: Այստեղ շատ ճիշտ են համադրվում փորձն ու երիտասարդությունը»: