Իսպանական Լա Լիգայում հանդես եկող «Վիլյառեալ»-ի ղեկավարությունը չի փոխել իր որոշումը և ցանկանում է բրազիլացի հարձակվող Նիլմարի տրանսֆերը վաճառել ռուսական ակումբներից մեկին:
«Դեղին սուզանավ»-ի ղեկավարությունը ցանկանում էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Նիլմարին զիջել եվրոպական որևէ ակումբի: Այնուհետև հարձակվողի ծառայություններով սկսեց հետաքրքրվել «Սան-Պաուլու»-ն, բայց բրազիլական ակումբը հրաժարվեց վճարել պահանջվող 10 մլն եվրոն:
Marca-ն տեղեկացնում է, որ «Վիլյառեալ»-ի նախագահը ցանկանում է 27-ամյա հարձակվողի տրանսֆերը վաճառել ռուսական ակումբներից մեկին (Ռուսաստանում տրանսֆերային պատուհանը փակվում է փետրվարի 25-ին), քանի որ ունի ֆինանսական խնդիրներ և չի պատրաստվում բարձր վարձատրվող ֆուտբոլիստին պահել թիմում: