Սեռավարակներն ավելի տարածված են 45-ն անց մարդկանց մոտ, քանի որ մեծանում է ամուսնալուծվելու հավանականությունը, որը հանգեցնում է չպաշտպանված սեռական հարաբերությունների:
Daily Mail-ը գրում է, որ բրիտանացի հետազոտողները պարզել են` սեռավարակների դեպքերը վերջին 10 տարիների ընթացքում կրկնապատկվել են: Հետազոտողներն ասում են, որ յուրաքանչյուր հինգ հիվանդից մեկը, ով ՁԻԱՀ-ի դեմ բուժում է ստանում, նվազագույնը 50 տարեկան է: Նրանք նաև պնդում են, որ տղամարդիկ, ովքեր սեռական կյանքն ակտիվացնող հաբեր են օգտագործում, առավել հավանական է, որ կհիվանդանա ն ՁԻԱՀ-ով, քան նրանք, ովքեր նման հաբեր չեն օգտագործում:
Student BMJ ամսագրում բժիշկները գրում են, որ 50-90 տարեկան մարդկանց շրջանում 5-ից 4–ը սեռապես ակտիվ են:
Բրիտանիայի հանրային առողջության հարցերով զբաղվող պաշտոնյաները մեծապես անհանգստացած են տարեց մարդկանց շրջանում տարածված և մեծ թվերի հասնող սեռավարակներով և կարծում են, որ դրա համար պատճառ են հանդիսանում զուգընկերներից հաճախակի հեռանալը և նոր զուգընկերներ փնտրելը:









































