Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքն իր ընթերցողների շրջանակներում անցկացրեց հարցում` թիմի կազմում հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով:
Հարցմանը մասնակցեց 687 մարդ: Նրանցից 428-ը (62.30%-ը) քվեարկեց Մխիթարյանի օգտին, և Հայաստանի հավաքականի խաղացողը հայտնվեց առաջին հորիզոնականում: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Ֆերնանդինյոն և Դուգլաս Կոստան` համապատասխանաբար 65 և 35 քվեներով:
Հիշեցնենք, որ «հանքափորներ»-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստի որոշման նպատակով բացի համացանցում երկրպագուների շրջանում կազմակերպված քվեարկությունից հաշվի են առնվում նաև թիմի վետերանների և մարզական լրագրողների կարծիքները: Հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը կհրապարակվի թիմի պաշտոնական ամսագրի փետրվարյան համարում: