«Ֆերրարի»-ն թիմի` Մարանելլոյում տեղակայված բազայում ներկայացրեց նոր բոլիդը` F2012-ը:
«Նոր բոլիդը շատ ագրեսիվ տեսք ունի: Դա իմ երազանքի մի մասն է: Մենք ցանկանում էինք նոր մոդել ստեղծել և դա մեզ հաջողվեց: Փորձարկումները կսկսենք մի քանի օրից: Վստահ եմ, որ առաջնությունը ցնցող և մրցունակ է լինելու»,- հայտարարել է «Ֆերրարի»-ի ավտոարշավորդ Ֆելիպե Մասսան:









































