«Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12 թ. խաղարկության հայտացուցակում 3 փոփոխություն է կատարել: Միլանյան ակումբը հայտավորել է հարձակվող Դիեգո Ֆորլանին, ինչպես նաև կիսապաշտպաններ Անջելո Պալոմբոյին և Անդրեա Պոլիին:
Ֆորլանն ու Պոլին մրցաշարի խմբային փուլում հայտավորված չէին «ներաձուրիներ»-ի կազմում, իսկ Պալոմբոն թիմին միացավ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հիշեցնենք, որ եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի 1/8 եզրափակիչում «Ինտեր»-ի հակառակորդը կլինի Մարսելի «Օլիմպիկ»-ը: