ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը պաշտոնանկ չի արվել: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեցին վերահսկողական ծառայությունից`շեշտելով, որ Հովսեփյանի պաշտոնանկության մասին մամուլում տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Վերահսկողականից հայտնեցին, որ ներկայումս Հ. Հովսեփյանը գտնվում է արտասահմանում՝ բուժզննման նպատակով:
Հիշեցնենք, որ դեռ անցած տարեվերջին լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Հ. Հովսեփյանին պետք է փոխարինի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան):









































