Ֆրանսիական Sportune հանդեսը տեղեկացնում է, որ «Ֆորմուլա-1»-ի 2007 թվականի չեմպիոն Կիմի Ռայկոնենը, ով 2 տարվա պայմանագիր է ստորագրել «Լոտուս-Ռենո»-ի հետ, կարող է վաստակել 30 մլն եվրո:
Ավելի վաղ ֆրանսիական մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որ Ռայկոնենի աշխատավարձն իր նոր թիմում կկազմի տարեկան 10 մլն եվրո, սակայն պայմանագրում կա կետ, ըստ որի` ֆինն ավտոարշավորդի հաջող ելույթների դեպքում այդ գումարը զգալիորեն կավելանա:
Բացի այդ, կան խոսակցություններ, որ Ռայկոնենը դարձել է «Լոտուս-Ռենո»-ի բաժնետեր, և կարող է ստանալ նաև թիմի ընդհանուր եկամտի` իր բաժնեմասին համապատասխանող մասը: