TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիան այսօր Իրանի դեմ դատական հայց է ներկայացրել Միջազգային միջնորդ դատարան՝ ներկրվող իրանական գազի գինը վիճարկելու համար: Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Իրանը չի համաձայնել նվազեցնել Թուրքիային վաճառվող գազի գինը:
1996 թվականին Իրանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Թուրքիային տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ (օրական 30 միլիոն խորանարդ մետր) մատակարարելու մասին: 2011 թվականին իրանական գազի արտահանումը Թուրքիա ավելացել է 12 տոկոսով՝ 2010 թվականի համեմատ և կազմել օրական 24 միլիոն խորանարդ մետր:









































