Marca-ի տեղեկացմամբ «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արգելել է ակումբի պաշտպան Դանիել Ալվեսին նկարահանվել համակարգչային նոր խաղի գովազդում: Ալվեսը պետք է մասնակցեր գովազդային միջոցառմանը հունվարի 30-ի երեկոյան, բայց Գվարդիոլան նրան թույլ չի տվել:
Մարզիչը կարծում է, որ այժմ ակումբի բոլոր խաղացողները պետք է կենտրոնանան միայն ֆուտբոլի վրա: Հունվարի 28-ին Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Բարսելոնա»-ն ոչ-ոքի է խաղացել «Վիլյառեալ»-ի հետ, որից հետո ակումբն առաջին հորիզոնականում գտնվող Մադրիդի «Ռեալ»-ին զիջում է 7 միավորով:
Փետրվարի 1-ին «Բարսելոնա»-ին սպասվում է Իսպանիայի Գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը` «Վալենսիա»-ի հետ, իսկ փետրվարի 4-ին` երկրի ներքին առաջնության հերթական հանդիպումը` «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ:









































