«Լոս-Անջելես Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայընթը «Միննեսոտա»-ի հետ հանդիպման ժամանակ խաղային նետումներից վաստակած միավորների թվով դարձավ ռեկորդի հեղինակ: Այդ մասին տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Այդ խաղի ժամանակ պաշտպանը վաստակեց 35 միավոր: Իր մարզական կարիերայի ընթացքում «Լեյքերս»-ի կազմում Քոբին կատարել է 9946 դիպուկ խաղային նետում, որը 10-ով ավել է ակումբի լեգենդ Կարիմ Աբդուլ-Ջաբբարի ցուցանիշից:
Ընթացիկ մրցաշրջանում Բրայընթն անցկացրել է 20 հանդիպում` 1 խաղում վաստակելով միջինը 30 միավոր:








































