Canon ընկերության նախագահ Ցունեձի Ուչիդան հեռանում է զբաղեցրած պաշտոնից: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, նրան այս պաշտոնում փոխարինելու է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ֆուձիո Միտարայը:
Canon-ում կադրային փոփոխությունների գլխավոր պատճառը ֆինանսական վատ արդյունքներն են, որոնք ֆոտոտեխնիկայի արտադրողն ունեցել էր անցած տարի: Վաճառքի և արտադրողականության անկման պատճառը Ճանոպնիայում տեղի ունեցած մարտյան երկրաշարժն էր և ցունամին:
Բացի այդ, հայտնի էր, որ բիզնեսին մեծ վնաս է հասցրել Հարավարևելյան Ասիայի, այդ թվում՝ նաև Թաիլանդի ջրհեղեղները:
Canon-ի պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ Ուչիդան հրաժարական է տալու մարտին 29-ին:









































