Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Ադրբեջանա-ուկրաինական գազային բանակցությունները խաթարվել են հայկական գործոնի պատճառով

Ռուսական Независимая газета թերթի փոխանցմամբ՝ ուկրաինական պատվիրակությանը չի հաջողվել Դավոսում տեղի ունեցած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք կնվազեցնեին Ռուսաստանից ունեցած գազային կախվածությունը:

Հեղուկացված գազի վերաբերյալ Ուկրաինայի և Ադրբեջանի միջև բանակցությունները դուրս են եկել եզրափակիչ փուլ, սակայն կասեցվել են Ադրբեջանի կողմից, որը ոչ պաշտոնապես դժգոհություն է հայտնել Սևծովյան տարածաշրջանում Կիևի վարած քաղաքականությունից:

Ռուսական թերթի աղբյուրները հայտնում են, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ եթե Ուկրաինան ցանկանում է գնել ադրբեջանական գազ, ապա պետք է հրաժարվի Հայաստանին զենք վաճառելուց:

Նշվում է, որ ուղիղ մեկ տարի առաջ ուկրաինական և ադրբեջանական պատվիրակությունները Դավոսի ֆորումի շրջանակներում ստորագրել են փաստաթղթեր, որոնցում նշված էր ադրբեջանական հեղուկացված գազի մատակարումների հարցում կողմերի միջև համագործակցության մտադրության մասին:

Խոսքն այն մասին էր, որ ադրբեջանական գազը Վրաստանի տարածքով հասնելու էր Սև ծով, որտեղից էլ լցանավերի միջոցով ուղղվելու էր դեպի ուկրաինական որևէ նավահանգստ, որտեղ էլ կառուցվելու էր հատուկ տերմինալ դրա ընդունման համար:

Սկզբնական շրջանում նշվում էր, որ հեղուկ գազի այդ մատակարարումների ծավալը կազմելու է տարեկան 5 միլիարդ խորանարդ մետր, սակայն իրավիճակը կտրուկ փոխվեց 2011 թվականի վերջին, երբ սրվեցին ռուս-ուկրաինական գազային հարաբերությունները:

Դրանից հետո ուկրաինացի չինովնիկները հայտարարեցին հեղուկ գազի ներկրման ծավալի մեծացման մասին, որը պետք է կազմի տարեկան 15 միլիարդ խորանարդ մետր: Անգամ նշվում էր, որ եթե ադրբեջանական պաշարները չբավականացնեին դրա համար, ապա երրորդ երկրները կարող են նույն երթուղով գազ մատակարարել Ուկրաինային:

Սկզբնական շրջանում նշվում էր, թե Ուկրաինայում այդ գազային տերմինալը շահագործման է հանձնվելու 2014 թվականին, սակայն ներկայումս Կիևում խոսում են ավելի ուշ ժամկետների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում