Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադեմոսը այսօր հանդիպել է կոալիցիոն քաղաքական կուսակցությունների առաջնորդներին` փորձելով նրանց համոզել աջակցելու բարեփոխումներին, որոնք պահանջվում են երկրի արտաքին վարկատուների կողմից:
Այժմ Հունաստանը պատրաստվում է պարտքի փոխանակման պայմանագիր կնքել մասնավոր բանկերի ու ներդրումային ընկերությունների հետ և բանակցել վարկատուների հետ: Վերջիններս պահանջում են, որ երկրում խիստ տնտեսական բարեփոխումներ իրականացվեն:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, քաղաքական գործիչները, սակայն, չեն ցանկանում ծախսերի կրճատումները խառնել խիստ տնտեսական բարեփոխումների հետ, քանի որ դրանք առավել մեծ դժբախտություն կառաջացնեն: Ի դեպ, քաղաքական գործիչները պատրաստվում են գալիք ընտրություններին:
Ծայրահեղ աջ LAOS կուսակցության ղեկավարը մինչ վարչապետի հետ հանդիպումը լրագրողներին հայտնել է, որ սա շատ կարևոր օր է, և բոլորը պետք է ուժ ու լրջություն ցուցաբերեն:










































