Հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձավ Հոլանդիայի Վայք ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի 2012 թվականի հաղթող:
Վերջին` 13-րդ տուրում Արոնյանն իր պարտիան սպիտակ ֆիգուրներով 12-րդ քայլում ոչ-ոքի ավարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Թեյմուր Ռաջաբովի հետ և, վաստակելով 9 միավոր, իր գերազանց ելույթին դրեց չեմպիոնական գեղեցիկ վերջակետ:
Հիշեցնենք, որ 2007 թվականին Վայք ան Զեեի մրցաշարում Արոնյանն առաջին տեղը կիսել է Վեսելին Տոպալովի և Թեյմուր Ռաջաբովի, իսկ 2008-ին` Մագնուս Կառլսենի հետ:










































