Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Մետալլուրգ»-ի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում փորձեց բացատրել միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաքի ժամանակ իր թիմի` ռումինական «Աստրա»-ից կրած պարտության պատճառը:
«Դա հավաքի ընթացքում մեր վերջին խաղն էր, և մենք հոգնած էինք»:
Մկրտչյանը խոսեց նաև մրցավարությունից.
«Մրցավարն իրավացի չէր և չպետք է 11 մետրանոց հարված նշանակեր մեր դարպասին: «Աստրա»-ի ֆուտբոլիստը որոշեց ընկնել, և թուրք մրցավարն անհասկանալի որոշում կայացրեց: Մենք չէինք կարողանում դիրքային արագ գրոհներ կազմակերպել, քանի որ հոգնած էինք»:








































