Friday, 19 06 2026
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով մեկնել էր Լիտվա

Հունվարի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային այցելությունը Լիտվա:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Է. Նալբանդյանի վիլնյուսյան օրակարգը ներառել է հանդիպումներ Լիտվայի վարչապետ Անդրիուս Կուբիլիսի, արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի և Սեյմի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի ու խորհրդարանի անդամների հետ:

Լիտվայի վարչապետ Ա. Կուբիլիսի և Է. Նալբանդյանի զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է վերջին տարիների հարաբերությունների դինամիկ զարգացումը, բարձրաստիճան հանդիպումները, փոխադարձ այցելությունները, Վիլնյուսում ՀՀ դեսպանության հիմնադրումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, տնտեսական և մշակութային կապերի զարգացումը:

Լիտվայի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ, տնտեսական համագործակցության առավել զարգացման ուղիները, գործարարների միջև կապերի ստեղծման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության, այդ ձեւաչափերում իրականացվող ծրագրերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանը հանդիպել է նաև իր լիտվացի գործընկեր Աուդրոնիուս Աժուբալիսի հետ էր:

Նախարարները զրուցել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ու միջազգային խնդիրների շուրջ, համաձայնեցրել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացիկ տարվա ժամանակացույցը:

Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան-ԵՄ համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման հարցեր:

Նախարարները մտքեր են փոխանակել արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Այդ առումով նախարար Աժուբալիսը վերահաստատել է Լիտվայի աջակցությունը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի կառավարությունների միջև մշակութային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը:

Նույն օրը Է. Նալբանդյանը նաև հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Չեսլովաս Յուրշենասի, Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետայի և Լիտվայի Սեյմի պատգամավորների հետ:

Չ. Յուրշենասը նշել է, որ հայ-լիտվական առնչությունները գալիս են դարերի խորքից և ստուգված են պատմության ընթացքում փոխադարձ բարեկամության դրսևորումներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիտվական խորհրդարանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման ուղիները:

Է. Նալբանդյանի այցելության ծրագրում նախատեսված էին նաև հանդիպումներ լրատվամիջոցների հետ. Հայաստանի արտգործնախարարը ծավալուն հարցազրույց է տվել Լիտվայի հանրային հեռուստատեսությանը, նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը համատեղ ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ:

Պատասխանելով Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ լրագրողի հարցին՝ նախարար Նալբանդյանը նախ` երախտագիտություն հայտնել Լիտվային դեռ 2005թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար և ասել.

«Թուրքիայից հնչող փաստարկները չեն դիմանում որևիցե քննադատության: Նրանք ասում են, որ ընդունված օրինագիծը կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Բայց բոլորը գիտեն, որ եթե ինչ-որ մեկն այսօր խանգարում է կարգավորմանը, ապա դա հենց Թուրքիան է: Թուրքիայից հնչում է, թե այդ օրենքը խմբագրում է պատմությունը: Ցավոք սրտի, մի ողջ ժողովրդի համար ողբերգություն դարձած պատմության սև էջերն արդեն գրված են: Եվ շրջել այդ էջերը, եթե ընդհանրապես հնարավոր լինի դա անել, ապա ճանաչման, դատապարտման, ժխտողականության կանխարգելման միջոցով, որպեսզի թույլ չտրվի, որ աշխարհը ականատես լինի նոր ողբերգությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների:

Սենատի կողմից հաստատված օրինագիծը չի վերաբերում ինչ-որ կոնկրետ երկրի: Այստեղ տեղին է հայտնի ասացվածքը, թե ում գլխին է գլխարկը վառվում:

Թուրքիայի կողմից Ֆրանսիայի հանդեպ մեղադրանքներով լի արձագանքը, ես կասեի` չափազանցված արձագանքը, մեղադրանքներով լի արձագանքը բոլոր այն երկրների հանդեպ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դրա զոհը դարձած հայ ժողովրդի, ցեղասպանության արդյունքում ձևավորված հայկական Սփյուռքի հանդեպ վիրավորական և սադրիչ հայտարարությունները, թուրքական կողմի՝ այդ չափազանցված՝ ժխտողականության դրսեւորումներով լի արձագանքը վկայում է պետական մակարդակով ժխտողականության քաղաքականության մասին:

Դա շատ վտանգավոր երևույթ է: Եվ այս ամենը ապացուցում է Ֆրանսիայի կողմից ընդունված օրենքի անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այդ որոշումը պետք է աջակցություն ստանա այլ երկրների կողմից, որպեսզի թույլ չտրվեն մարդկության դեմ նոր հանցագործություններ»:

Արձագանքելով նույն հարցին՝ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը նշել է. «Ուշ, թե շուտ, պատմությունը թակում է ներկայի դռները, և մենք պետք է բացենք դրանք: Մենք պետք է առճակատվենք պատմությանը, մենք պետք է գնահատենք այն ինչ կատարվել է բաց, շիտակ և ազնիվ ձևով: Առանց դրա մենք երբեք չենք ունենա խաղաղություն կայուն միջպետական հարաբերություններում: Հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ ճիշտ են այն քաղաքական գործիչները, որոնք գտնում են, որ պետք է քննարկել պատմությունը, իսկ նրանք, ովքեր ասում են, որ պատմությունը պետք է թողնել պատմաբաններին՝ սխալ են:

Փոխադարձ հարաբերություններում անհարթություններն ու անվստահությունը առկա կլինեն մինչև մենք չկարգավորենք հաշիվներն անցյալի հետ»:

Ավարտելով այցելությունը Լիտվա՝ Էդվարդ Նալբանդյանը վերադարձել է Երևան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում