Thursday, 25 06 2026
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն

«Պաշտոնական Անկարան թաքցնում է Դինքի սպանության մեջ իր մեղսակցությունը». թուրքական ընդդիմության առաջնորդ

Թուրքական Focus Haber կայքի փոխանցմամբ՝ թուրքական ընդդիմության առաջնորդ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն CNN TÜRK-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը («Արդարություն և զարգացում» կուսակցություն, ԱԶԿ) իր թևի տակ է վերցրել այն չինովնիկներին, որոնք կապված են 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում իրականացված՝ Հրանտ Դինքի սպանության հետ.

«Վարչապետ Էրդողանն իր խոստման տերը չեղավ և Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) չհրահանգեց զբաղվել տվյալ գործով։ Մոտակա օրերին դուք հատուկ լիազորություններ ունեցող դատախազի ձեռքերում կտեսնեք հնարովի զեկույց։ Նրանք դարձյալ կօգտագործեն հնարովի անուններ, անանուն և գաղտնի վկայություններ։

Բացի այդ, իշխանությունները թաքցրել են հետախուզության նախկին սպայի քննադատող ցուցմունքները։ Հետախուզության նախկին փորձագետը ցուցմունքներ էր տվել ներքին գործերի նախարարության գլխավոր տեսուչին։ Այդ վկայությունն իրենում պարունակում էր Դինքի սպանությանն ու «Էրգենեկոն»-ի գործին առնչվող կարևոր դետալներ։ Սակայն փաստաբաններին չհաջողվեց ստանալ այդ վկայությունը։

Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը չի կարողացել ապահովել դատական իշխանությունների անկախությունը։ Դատախազը կողմնապահություն է արել և պատասխանատվություն է կրելու դրա համար։ Արդարադատության նախարարը պատասխանատու է դրա համար՝ որպես Դատավորների ու դատախազների բարձրագույն խորհրդի (HSYK) ղեկավար»։

Հիշեցնենք, որ ներկայումս HSYK-ն հետաքննություն է սկսել Հրանտ Դինքի սպանության գործով զբաղվող դատական պաշտոնյաների դեմ: Խոսքը Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի նախագահ Ռյուշթեմ Էրյըլմազի և հանրապետական դատախազ Հիքմեթ Ուսթայի մասին է։

Որպես հետաքննություն սկսելու պատճառ է նշվում Դինքի սպանության վերաբերյալ կայացված դատավճռի շուրջը դատավորների և դատախազի կողմից հնչեցրած իրարամերժ հայտարարությունները։ Մասնավորապես՝ դատավորը հայտարարել է, որ Դինքին չի սպանել կազմակերպված հանցավոր խումբը, մինչդեռ դատախազը հակառակն է պնդել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում