Friday, 19 06 2026
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն

Իրե՞նք են հրաժարվել, թե՞ Քոչարյանը

Ռոբերտ Քոչարյանը չի գլխավորի ԲՀԿ ցուցակը: Այդ բանը պարզ է դարձել ԲՀԿ նախագահի խոսնակ Խաչիկ Գալստյանի հայտարարությունից: Նա ասել է, որ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Իսկ դա նշանակում է, որ Քոչարյանը ԲՀԿ ցուցակում չի լինի, որովհետև հազիվ թե նա լինի Ծառուկյանից հետո: Նույնիսկ հարցական է, թե արդյոք Ծառուկյանից հետո կլինի՞ Վարդան Օսկանյանը` Քոչարյանի «մույս» հավատարիմ զինակիցը:

Բանն այն է, որ ԲՀԿ-ն ոչ հերքում, ոչ էլ հաստատում է Օսկանյանի լինել-չլինելը, ինչը երևի թե նշանակում է, որ բավական սուր քննարկումներ են գնում պայմանների շուրջ: Այսինքն` ԲՀԿ-ն ըստ երևույթին այնքան էլ հեշտությամբ չի համաձայնում քոչարյանական պայմաններին, որոնց արտահայտիչն է անկասկած լինելու Վարդան Օսկանյանը ԲՀԿ ցուցակում, որովհետև անձամբ Օսկանյանին անկասկած այնտեղ ոչինչ պետք չէ:

Այս ֆոնին բավական հատկանշական է քոչարյանական ուղեծրի մեկ այլ ուժի՝ ՀՅԴ ղեկավար Հրանտ Մարգարյանի հայտարարությունն այն մասին, թե իրենք չեն մտածել Քոչարյանի մասին, սակայն անձամբ ինքը դեմ կլիներ, որ ՀՅԴ ցուցակը գլխավորեր Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե Մարգարյանը հայտարարել է, որ չի կարծում, որ Քոչարյանն ունի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու մտադրություն: Սակայն Մարգարյանի հայտարարությունը, որ ինքը դեմ կլիներ ՀՅԴ ցուցակը նրա գլխավորելուն, բավականին խորհրդանշական է:

Այսպիսով, ակնհայտ է, որ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն այնքան էլ սիրահոժար չեն Քոչարյանին «քաղաքական ապաստան» տալու հարցում` ըստ երևույթին հասկանալով, որ դրանից տուժելու է իրենց վարկանիշը, և գուցե նաև հայտնվելու են Սերժ Սարգսյանի է՛լ ավելի անխնա հարվածների տակ: Մյուս կողմից, սակայն, իրականում հնարավոր է, որ Քոչարյանն ինքն է հրաժարվում ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ծառայություններից` կամ չվստահելով այդ ուժերին, կամ էլ չտեսնելով դրանցում իր քաղաքական ծրագրերի համար ոչ մի պիտանի հեռանկար: Թեև, միգուցե երկրորդ նախագահը պարզապես փորձում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն պահել կուսական վիճակում, որպեսզի նրանց առավել լավ օգտագործի արդեն նախագահական կամպանիայի ժամանակ:

Լուսանկարում՝ Ռոբերտ Քոչարյանը Կորսիկայի ջրերում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում