Եվրոպական ֆուտբոլի ֆեդերացիայի վերահսկիչ կոմիտեն կպատժի Դոնեցկի «Շախտյոր»-ի 24-ամյա դարպասապահ Ալեքսանդր Ռիբկային, քանի որ ՈւԵՖԱ-ի կազմակերպած ստուգման արդյունքում հայտնի դարձավ, որ խաղացողն օգտագործել է արգելված խթանիչներ:
Առանց թիմի բժշկական շտաբին զգուշացնելու Ռիբկան նիհարելու նպատակով միզամուղ դեղամիջոցներ է ընդունել, որոնք պարունակել են մարզիկների համար արգելված տարրեր: «Շախտյոր»-ն ընդունել է խաղացողի մեղավորությունը և չի բողոքարկել այդ որոշումը: Այժմ դարպասապահին սպառնում է 6 ամսից մինչև 2 տարվա որակազրկում:
«Ռիբկան ընդունել է արգելված խթանիչներ: Նրան սպառնում է 6 ամսից մինչև 2 տարվա որակազրկում, սակայն ակումբը հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի մեղմացնի այդ պատժամիջոցը»,- հայտարարել է դոնեցկյան ակումբի սպորտային իրավաբանը:









































