«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, նախկին քաղբանտարկյալներից 17-ը մտադիր են ՄԻ Եվրոպական դատարանից հետ վերցնել իրենց հայցադիմումները: Ներկայումս նրանց անուները չեն հրապարակվում, քանզի նրանք դեռևս խորհրդակցում են իրենց փաստաբանների հետ:
Հիշեցնենք, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո մի շարք քաղաքական գործիչներ և համաժողովրդական շարժման համակիրներ ձերբակալվեցին և տարբեր հոդվածներով դատապարտվեցին ազատազրկման, այնուհետև համաներմամբ ազատ արձակվեցին: Նրանց մեծ մասը իրենց նկատմամբ անարդար դատավճիռները բողոքարկող հայց էին ներկայացրել Եվրադատարան:









































