Հայաստանի ընտրություններում կլինի այն, ինչ եղավ ՌԴ ընտրություններում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկոմկուսի նախագահ Ռուբեն Թովմասյանը` խոսելով գալիք ընտրությունների մասին: Նա ասաց` չի կարող կանխագուշակել, թե ինչպիսին կլինի գալիք խորհրդարանը, քանի որ բոլոր ռեսուրսները գտնվում են մի քանի կուսակցությունների ձեռքին:
Անդրադառնալով ՌԴ ընտրություններին` նշեց. այն, ինչ տեղի ունեցավ ՌԴ-ում, նույնը կլինի Հայաստանում: «ՌԴ կոմունիստները անցել են խորհրդարան, չնայած այնտեղ նույնպես ընտրակեղծիքներ եղան»,- հավելեց Ռ. Թովմասյանը: Նա նաև ասաց, որ բոլորը դժգոհ են, բայց կոալիցիան կստանա ամենաշատ ձայները: Բանախոսը կուսակցության հեռանկարը տեսնում է ժողովրդի և կուսակցության միասնության մեջ:









































