Այս օրերին, երբ «Ժառանգություն» կուսակցության անդամները ակտիվորեն աշխատում են թե քաղաքական և թե քաղաքացիական «ճակատներում», կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայում է երկրից:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով` «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը դեռ անցյալ տարեվերջին մեկնել է ԱՄՆ` ծնողների հետ նշելու Ամանորն ու Սուրբ ծնունդը, և մինչ օրս չի վերադարձել հայրենիք: «Առաջին լրատվական»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ամանորյա արձակուրդից կվերադառնա վաղը` հունվարի 17-ին:









































