Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն այսօրվանից սկսել է այցելել եվրոպական երկրներ: Նրանցից նա խնդրելու է աջակցություն՝ ընդդեմ Իսրայելի վարած քաղաքականության:
Ինչպես հաղորդում է mignews.com-ը, այսօր Աբբասը պատրաստվում է հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ, այնուհետև նա կմեկնի Գերմանիա՝ հանդիպելու կանցլեր Անգելա Մերկելին:
Ճանապարհորդության վերջում Աբբասը կայցելի ՌԴ և կհանդիպի նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Պաղեստինյան քաղաքական գործիչները նշում են, որ ԱՄՆ-ը շարունակում է ճնշում գործադրել Աբբասի նկատմամբ, որպեսզի Ամմանում շարունակվեն պաղեստինաիսրայելական բանակցությունները: