2012 թվականի Վայք-ան-Զեեի մրցաշարում իր պարտիան ավարտեց նաև FIDE-ի վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Մագնուս Կառլսենը:
Նորվեգացին, ով հանդես էր գալիս սպիտակ ֆիգուրներով, 67-րդ քայլից հետո առավելության հասավ ադրբեջանցի գրոյսմաստեր Վուգար Հաշիմովի նկատմամբ` ետ չմնալով Լևոն Արոնյանից:
Առաջին տուրի 7 պարտիաներից ավարտվել են 6-ը: Պայքարը դեռ չի ավարտվել Բորիս Գելֆանդ – Անիշ Գիրի պարտիայում, որտեղ սպիտակ ֆիգուրներով խաղում է Գելֆանդը:









































