Ռուսաստանի Օլիմպիական խաղերի կոմիտեի ղեկավարը հինգշաբթի օրն ասել է, որ Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերը կարող են Ռուսաստանին օգնել բարելավել իր դիվանագիտական կապերը Մեծ Բրիտանիայի հետ:
Associated Press-ը հաղորդում է, որ հարաբերությունները երկու երկրների միջև վատացել էին 2006 թվականին՝ Ռուսաստանի անվտանգության նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվանից հետո, քանի որ Ռուսաստանը մերժել էր գլխավոր կասկածյալին հանձնելու Բրիտանիայի բազմաթիվ խնդրանքները։
Լիտվինենկոն մահվան մահճում իր սպանության մեջ մեղադրել էր Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին:
Հիշեցնենք, սակայն, որ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դենիս Մակշեյնն այս շաբաթ կոչ էր արել ներկայիս կառավարությանը Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին ասել, որ նա այնքան էլ սպասված չէ օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որը կկայանա հուլիսի 27-ին: